Home / Բնապահպանություն / Կոտայքի մարզպետը կդառնա բնապահպանության նախարար

Կոտայքի մարզպետը կդառնա բնապահպանության նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշվել է Ռոմանոս Պետրոսյանին ազատել Կոտայքի մարզպետի պաշտոնից։

«Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար։ Եվ այս որոշումը՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից նրան ազատելու, ընդունվում է այդ նպատակով», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համապատասխան միջնորդագիրն այսօր կստորագրվի և կուղարկվի հանրապետության նախագահին, նշել է վարչապետը։ Նախագահի հաստատումից հետո Ռոմանոս Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։

Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը մասնագիտությամբ երկրաբան է (2013 թվականին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը, մասնագիտացումը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում»): 2006 թվականի ընթացքում  կարճ ժամանակով զբաղեցրել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետի պաշտոնը: Բնապահպանական ոլորտում աշխատանքային այլ փորձ չունի։