Home / Բնապահպանություն / Ամուլսարում ճնշվում են հանքի դեմ պայքարողները

Ամուլսարում ճնշվում են հանքի դեմ պայքարողները

Օգոստոսի 5-ի երեկոյան Վայոց Ձորում՝ Ամուլսարին կից տարածքում շարունակվեց ոսկու հանքի դեմ պայքարողների՝ մի կոողմից և մյուս կողմից՝ ոստիկանական ուժերի միջև բախումը։ Տեղացիներն ու իրենց աջակիցները փորձում են վերականգնել հանքի դեմ պայքարողների դիրքերը` 1-ին և 2-րդ պոստերում, որոնք մոտ 2 տարի անց գրավել է Լիդիան ընկերության վարձած զորքը։

Epress.am-ի լրագրողը տեղից հայտնում է, որ ցերեկային բարիդրացիական վերաբերմունքը երեկոյան վերածվեց ոստիկանության կողմից հրմշտոցի և քաշքշուքի, ինչի հետևանքով առնվազն մի հոգի ոտնաթաթի վնասվածք է ստացել (նախնական տեղեկություններով՝ կոտրվածք)։ Դա՝ ոստիկանական Վիլիսի վրաերթի հետևանք է։

Մանրամասները՝ Epress.am-ի Ֆեյսբուքի էջի տեսանոյւթերում․

https://www.facebook.com/epressarm/videos/213201370129146?comment_id=213234633459153&notif_id=1596648823560921&notif_t=video_comment&ref=notif

https://www.facebook.com/epressarm/videos/3281688171877569/?notif_id=1596646551291964&notif_t=page_post_reaction&ref=notif

Բերման է ենթարկվել բնապահպան Անի Խաչատրյանը և ևս 5 հոգի։ Քաղաքացիները նստացույց են անում ճանապարհի վրա, որը Ջերմուկ-Երևան միակ ուղին է։ Նստացույցն անժամկետ է, պահանջներին կարող եք ծանոթացել այս հղումով։ Ոստիկանությունը նստացույցը ցրելու փորձեր չի անում

[լրացում—23։45]․ նստացույցը դադարեցվել է։ Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, ճանապարհը բաց է։ Բողոքը կշարունակվի վաղը։ 

– 2 տարուց ավել խաղաղ պայքարից հետո մարդկանց համբերությունը հատում է, դիմում են վարչապետին. Պարոն Փաշինյան, արի խոսա, էս հարցին մենակ դու կարող ես լուծում տալ։ Իշխող ուժը լռում է։ Լռում են ներկա պաշտոնյա նախկին բնապահպաններն ու ակտիվիստները։ Դիրքորոշում չեք ասում՝ գոնե գնացեք տեղում միջնորդ հանդիսացեք, որ ձեզ պաշտոնի բերած քաղաքացուն վրաերթ չանեն
էդ լռությամբ էնտեղ կանգնեք գոնե՝ քաղաքացու ու ոստիկանի կողքին, – նստացույցի կապակցությամբ գրում է բնապահպան Մարիամ Սուխուդյանը։