2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արթուր Մեսչյանը էլ Երևանի գլխավոր ճարտարապետը չէ

Արթուր Մեսչյանն այլևս Երևանի գլխավոր ճարտարապետը չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այսօր Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում», - գրել է քաղաքապետը և շնորհակալություն հայտնել «ավագ ընկերոջը» համատեղ աշխատանքի համար:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/634404237203215

Հիշեցնենք, որ Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվել էր 2018թ. հոկտեմբերի 23-ին: Որպես ճարտապարապետ հայտնի է Մատենադարանի նոր մասնաշենքի նախագծմամբ: