Moderna Inc-ը հայտարարել է, որ Եվրոպական դեղամիջոցային գործակալության նկատմամբ կատարված կիբերհարձակման միջոցով հաքերները անօրինական կերպով հասանելիություն են ձեռք բերել Կորոնավիրուսի պատվաստանյութի իրենց տարբերակի վերաբերյալ որոշ փաստաթղթերի, գրում է Reuters-ը։
ԵՄ֊ի դեղամիջոցներն ու պատվաստանյութերը գնահատող գործակալությանը թիրախավորած կիբերհարձակման արդյունքում հասանելի են դարձել նաև Pfizer Inc֊ի և BioNTech֊իպատվաստանյութերի մշակման վերաբերյալ փաստաթղթերը։
Պատվաստանյութի այս երեք տարբերակները (չհաշված ռուսական պատվաստանյութերը) ամենամոտն էին պաշտոնական հաստատմանը, և ենթարկվել էին բազմաթիվ փորձաքննությունների։
Moderna-ն նաև նշել է, որ ԵԴԳ֊ին ուղարկված իրենց հայտում չեն եղել տեղեկություններ, որոնք կբացահայտեին հետազոտության մասնակիցների ինքնությունը։ Այս պահին որևէ մասնակցի ինքնության բացահայտման մասին տեղեկություններ չկան։