Մոտ օրերի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման երկրորդ փուլի իրականացումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Շատ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլը նախատեսվում է: Դա անգամ օրերի հարց է: Այն գերիների թվաքանակի մասին է խոսքը, որը Ադրբեջանը հաստատել է, որ պաշտոնապես կան, բայց մենք կասկածներ ունենք, որ կարող է այդ թվից ավելի գերի լինել»,- տեղեկացրել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՀՀ ներկայացրած ցանկի համաձայն՝ Կարմիր խաչի միջնորդությամբ գնացել ու տեսել են դեռևս Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց թվաքանակը: Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում մնացած գերիների թիվը երեկ Հայաստան վերադարձածներից էապես պակաս է: «Այս պահի դրությամբ քննարկումը գնում է հաստատված գներիների թվաքանակի մասին, բայց չենք բացառում, որ գործընթացը շարունակական կլինի»,- նշել է պատգամավորը: