«Իմ քայլը» խմբակցության ցուցակից Գևորգ Աճեմյանը, ով շուտով պետք է ստանա Երևանի ավագանու անդամի մանդատը, հայտարարել է, որ մանդատը ստանալուն պես դուրս է գալու խմբակցությունից, իսկ առաջին հարցը, որով զբաղվելու է, «ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է»։
«Փաստացի մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան և քաղաքապետ Փաշինյան», – ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Աճեմյանը։