Ռուս-թուրքական վերահսկողության կենտրոնի ակտիվ տեղակայումը սկսվել է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Սոչիում ունեցած հանդիպմանը հաջորդող ասուլիսի ժամանակ։
Ղարաբաղյան հիմնահարցին անդրադառնալով՝ Լավրովը մասնավորապես նշել է․ «Ողջունում ենք Անկարայի ջանքերն ու աջակցությունը կողմերի միջև իրենց պարտավորությունների կատարման իրականացմանը, մասնավորապես՝ եռակողմ հայտարարության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման մասով պարտավորությունների կատարումը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում: Այդ համատեղ կենտրոնը ստեղծվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածության արդյունքում: Այժմ տեղի է ունենում կենտրոնի ակտիվ տեղակայման գործընթացը»։
Չավուշօղլուն իր հերթին կարևորել է ռուս-թուրքական հարաբերությունները ու նշել․ «Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի, և տարածաշրջանը զարգանա»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտնել էր, որ ռուս-թուրքական կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի վերահսկողությանն անցած Աղդամում։ Թուրք զինվորականները (ըստ հաղորդումների’ 1 տարի ժամկետով) արդեն գործուղվել են Ադրբեջան. որոնք են լինելու կենտրոնի գործառույթները և ինչքան զինվորական կտեղակայվի այնտեղ’ չի նշվում։
Ավելի մանրամասն՝ այստեղ