Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի միջնորդությամբ դեկտեմբերի 28-ին 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է», – տեղեկացրել է պաշտոնյան։
Թարմացում․ Նախօրեին Հայաստան վերադարձած 4 հայ գերիների հետ եղել է նաեւ մեկ դիակ։ Տեղեկությունը հաստատել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ նշելով, որ չեն կարող ասել՝ զինծառայողի, թե քաղաքացիական անձի դի է, գրում է news.am-ը։