Եվրադատարանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 2-ին, 4-ին և 7-ին բավարարել է հայկական կողմի դիմումները, որոշել հրատապ միջոց կիրառել գերության մեջ հայտնված ևս 22 անձի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Գերության մեջ հայտնված անձինք են՝
Հրաչյա Գաբրիելյանը,
Էրիկ Մխիթարյանը,
Խաչատուր Միքայելյանը,
Հրաչյա Սեյրադարյանը,
Արտյոմ Կարապետյանը,
Լիպարիտ Թադևոսյանը,
Աշոտ Եսայանը,
Դավիթ Դանիելյանը,
Արծվիկ Չոբանյանը,
Գեղամ Մարտիրոսյանը,
Միքայել Միրզոյանը,
Համլետ Մալխասյանը,
Արմեն Մարտիրոսյանը,
Սևան Ղազարյանը,
Սերոբ Գալոյանը,
Մուշեղ Նուրբեկյանը,
Հովհաննես Գաբրիելյանը,
Սերգեյ Մանուկյանը:
Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝
Կամո Մանասյանը,
Բորյա Բաղդասարյանը,
Մաքսիմ Գրիգորյանը,
Կարեն Պետրոսյանը,
Սեդրակ Պետրոսյանը։
Եվրոպական դատարանը փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել Ադրբեջանից նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Վերջնաժամկետը սահմանվել է, համապատասխանաբար, մինչև 07.12.2020 թ, 09.12.2020 թ, 10.12.2020 թ, 11.12.2020 թ. և 14.12.2020 թ.: