2019-ի օգոստոսին գերևարված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի մայրը արգելել է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին այցելել իրենց տուն։ Միջազգային կազմակերպությունը խոստացել է Վայոց Ձորի Եղեգիս գյուղի բնակիչ Կարինե Ղազարյանին, որ ընտանիքին կտրամադրեն ոդրու լուսանկարը, հեռախոսազրույց կապահովեն և տեսակապ։ Արայիկի ծնողները համաձայնություն են տվել նաև այցելելու Ադրբեջան։ Խոստումներից ոչ մեկը մինչև հիմա չի կատարվել։
Մայրը հույսը կտրել է նաև հայաստանյան պատկան մարմիններից, որոնց դիմել է և բախվել է պաշտոնյաների անգործությանը։
Կարինեի մեծ որդին ևս զինծառայող է, 2016-ի ապրիլյան քառօրյայի մասնակից։ Տուն չի եկել ոչ 2020-ի պատերազմի օրերին, ոչ էլ հետո․ սեպտեմբերի կեսից մինչև հիմա գտնվում է մարտական դիրքերում։
Փոքր տղայի գերության մասին իմացել են հեռուստատեսությամբ դեպքից 4 օր հետո։ Պաշտպանության նախարարությունից կամ զորամասից ընտանիքին չեն տեղեկացրել պատահարի մասին։ Բայց սպառնացել են քրեական գործ հարուցել Արայիկ Ղազարյանի դեմ։
Ընտանիքի անդամները վստահ են, որ եթե տղային ցույց չտային ադրբեջանական հեռուստատեսությամբ, ՊՆ-ից կասեին, որ կորել է։