Արգենտինայի սենատի վերին պալատը հավանություն է տվել աբորռտների օրինակացման նախագծին։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 38, դեմ՝ 29, իսկ ձեռնպահ՝ 1 սենատոր։ Ըդունված օրինագիծը թույլ է տալիս առանց որևէ բժշկական ցուցման արհեստականորեն ընդհատել մինչև 14 շաբաթական հղիությունը։
Քվեարկության ժամանակ խորհրդարանի շենքի մոտ էր հավաքվել նոր օրինագծի բազմաթիվ աջակիցներ, ովքեր արտասվում ու շնորհավորում էին միմյանց օրինագծի ընդունումից հետո։
Քվեարկությունից առաջ սենատում տեղի ունեցած բուռն քննարկման ժամանակ պատգամավոր Մարտին Լուստոն նշել է․ «ամեն տարի տեղի են ունենում հազարավոր աբորտներ, և ամեն տաս օրը մեկ մի կին մահանում է սխալ կատարված աբորտի պատճառով։ Մենք պետք է այս որոշումը վստահենք կնոջը, քնաի որ նա է առանցքային անձն այս հարցում, և ոչ ոք չպետք է նրան կարգադրի՝ ինչպես վարվել«։
Օրինագիծը խորհարդարանում քննարկման էր դրվել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կողմից, ով նշել էր, որ այս օրինագիծը ոչ միայն հնարավորություն կտա փրկել կանաց կյանքերը, այլև հնարավորություն կտա նրանց երեխաներ ունենալ հետագայում։
Մինչ այժմ Արգենտինայում հնարավոր էր իրակացնել հղիության արհեստական ընդհատում, միայն բռնաբարության, ինչպես նաև մոր կամ պտղի կյանքին սպառնացող վտանգի դեպքում։
Հարկ է նշել, որ այս պահին Լատինական Ամերիկայում աբորտները թույլատրված են միայն Ուրուգվայում, Կուբայում ևԳայանայում։ Մեքսիկայում հիության կամավոր ընդհատումը թույլատրված է միայն մայրաքաղաք Մեխիկոյում։
Աբորտներն ամբողջապես արգելված են Չիլիում, Սուրինամում, Սալվադորում, Հաիթիում, Հոնդուրասում, Նիկարագուայում և Դոմինիկյան Հանրապետությունում։ Տարածաշրջանի մյուս երկրներում աբորտ կարելի է անել միայն բժշկի ցուցման հիման վրա։