Ըստ ամենայնի՝ Կարս-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթգիծը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ, իսկ Հայաստանը տրանսպորտային կապ կունենա Ռուսաստանի հետ՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու երկաթգծային ուղղություններով։
Երբ կմեկնարկեն երկաթգծի կառուցման աշխատանքները՝ դեռևս հայտնի չէ։ Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 11-ին Կողմերը ստորագրեցին երկրորդ համատեղ հայտարարությունը, որով, ըստ էության, տրվում է ապաշրջափակման և սահմանների/տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացմանը մեկնարկը։ Կողմերը, մասնավորապես, հաստատեցին եռակողմ աշխատանքային խումբ ձևավորելու որոշումը, առաջիկա անելիքները և դրանց ժամանակացույցը։
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առանձնազրույցին Իլհամ Ալիևն էլ հայտարարեց, որ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով, տրանսպորտային կապ կունենա Նախիջևանի և Նախիջևանով միջոցով՝ նաև Թուրքիայի հետ։