Հայաստանում արդեն կա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործող պայմանագիր։ Առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին: Այսօր տեղի ունեցած ասուլիսին այս մասին հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Սահակյանը նշել է, որ նախատեսվում է ձեռք բերել պատվաստանյութ բնակչության 10 տոկոսի համար՝ սկզբնական փուլում ռիսկի խմբերում ներառվող մարդկանց պատվաստելու համար։
Բանակցություններ են վարվում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝ «Սպուտնիկ V»-ն, «Pfizer-BioNTech»-ը, «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը և «AstraZeneca»-ն:
Սահակյանը հավելեց, որ դեռ պարզ չէ, թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք․ նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում