Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՆ պաշտոնում Թորոսյանին փոխարինել է Անահիտ Ավանեսյանն, ով 2018 թվականին նշանակվել էր առողջապահության փոխնախարար, իսկ 2020-ին՝ առողջապահության առաջին փոխնախարար։
Ավանեսյանը իրավաբան է՝ Փաստաբանների պալատի անդամ։
Էդուարդ Աղաջանյանը վարչապետի աշխատակազմը ղեկավարում էր 2018 թվականի մայիսից: Արսեն Թորոսյանն էլ առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո՝ մայիսի 12-ին։ Թորոսյանը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Զինադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո նա Փաշինյանի կառավարությունում պաշտոնը լքող արդեն 7-րդ նախարարն է։