Անձնական տրանսպորտային միջոցների վարորդներից ընթացքի ժամանակ ծխելու համար կհանվի 0,5 տուգանային միավոր, կսահմանվի նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով (7000 դրամ) տուգանք:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ այսօրվա նիստին՝ ձայների 82 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Սահմանվել է նաև, որ տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կանոնների խախտումը կհանգեցնի վարորդական իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ վարորդական իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումների բռնագրավմամբ: