Home / Բանակ / Պատերազմի զոհերի թիվը 4000-ը չի անցնի․ Ավինյան

Պատերազմի զոհերի թիվը 4000-ը չի անցնի․ Ավինյան

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 4000-ը չի գերազանցում, հավաստիացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա, պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող թվերը մեծամասամբ չափազանցված են։

«Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ը դեռևս նույնականացված չեն, այսինքն ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է», – խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետը։

Անհետ կորածների կոնկրետ թիվ Ավինյանը չի նշել, բայցև հավաստիացրել է, որ «զոհերի թիվը 4000-ը չի անցնի»։

Պաշտոնյան նշել է, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը․ վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվելու է «լավագույն պրոթեզավորում» և ապահովվելու է նար դրա անվճար սպասարկումը։