Home / Հայաստան / «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 ռազմագերիներին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը

«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 ռազմագերիներին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը

20։01 Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:

Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ղարաբաղի նախագահի հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

19:00 Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 5 ռազմագերիներին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը: Այս պահին նրանք բուժզննում են անցնում:

Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Ղարաբաղի նախագահի հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

18:39 Ռուսական կողմի միջնորդությամբ և Հայաստանի ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, տուն են վերադառնում 5 գերիներ։ Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը հավելել է, որ գերության մեջ գտնվող  62 հայ զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին հաստատվել էր հայկական բանակի 62 զինծառայողների գերեվարման փաստը: