Փետրվարի 8-ին Թալիշի շրջանում մի խումբ ադրբեջանցի զինվորականներ պայթել են ականի վրա, հայտնում է Turan.az-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավորվել է չորս հոգի՝ գնդապետ-լեյտենանտ Քյամիլ Դունիևը, լեյտենանտ Հասան Ահմեդզադեն և զինվորներ Էլշադ Օրուջևն ու Մահերրամ Աղաևը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրի գերատեսչությունները հայտնել են ականի պայթյունի հետևանքով մահվան առնվազն 5 դեպքի մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, թե «ազատագրված տարածքների մեծ մասն ականապատված է» և որ դրանք անվտանգ դարձնելու համար կպահանջվի մոտ 13 տարի։