Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են «Ազատության» լրագրողի և օպերատորի վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հայհոյելով նրանց: «Ազատության» հաղորդմամբ՝ վնասվել է նաև տեսախցիկը։
Լրացում․ Ավելի ուշ «Ազատությունը» հրապարակել է հետևյալ տեսանյութը․
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ռադիոկայանի գրասենյակը հարձակման էր ենթարկվել նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության պատճառով սկսված զանգվածային ցույցերի ընթացքում։ «Ազատության» լրագրողի խոսքով՝ մոտ 40 հոգի ներխուժել էր գրասենյակ «սերվերները կոտրելու, որ եթեր չմտնենք»։