Երեկ Թուրքիայի արևելքում գտնվող Բիթլիս նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով 11 զինվորական է մահացել, ևս 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, Պաշտպանության նախարարությանը հղվելով գրում է Anadolu գործակալությունը։
Զոհվածների թվում է ցամաքային զորքերի ութերորդ կորպուսի հրամանատար գեներալ Օսման Էրբաշը։
Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Ցամաքային զորքերի վերահսկողության տակ գտնվող ուղղաթիռը Բինգյոլից դեպի Դատվան քաղաք էր թռչում (Թուրքիայի արևելք)։ Թռիչքի ընթացքում ինչ-որ պահի կապն անձնակազմի հետ ընդհատվել է։ Որոնողական աշխատանքների համար ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք են ուղարկել։
Նախնական տվյալներով վթարի պատճառը կարող էին լինել եղանակային անբարենպաստ պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։