Պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտ գերվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները առավոտից փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը։ Աշխատակիցներից ոչ ոք մարզպետարան մտնել չի կարողացել։
Գերեվարված զինծառայողների ծնողները ակցիաները վերսկսվել են երեկ։ Նրանք նշում էին, որ ստիպված են դիմել այս քայլին․ վարչապետի հետ հանդիպումից հետո նրանք օրեր շարունակ լուռ սպասել են, այժմ՝ նոր հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպեսև նախկինում, այս անգամ ևս հարազատները լրգրողների հետ շփումներից կտրականապես հրաժարվում են, ասում են՝ գործընթացին չվնասելու և ավելորդ քաղաքական շահարկումներ թույլ չտալու համար։
Պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններին մինչ այժմ Հայաստան է վերադարձվել միայն 8-ը։ Ադրբեջանական կողմը նրանց վերադարձնել հրաժարվում է, պաշտոնական Երևանը դա որակում է որպես սակարկման փորձ։ Բանակցությունները շարունակվում են։