19-ամյա Գագիկ Ղուկասյանը հատուկ խնամքի կարիք ունի, վաղ մանկուց առաջին կարգի հաշմանդամի կարգավիճակում է, սակայն չափահաս դառնալուց հետո զրկվել է նույնիսկ 25-հազարանոց թոշակից։
Պատճառը թղթաբանությունն է՝ չինովնիկների անգործությունն ու անտարբերությունը։ Ամիսներ շարունակ այս կամ այն թուղթը ստանալու համար Գագիկի ծնողներին չլում են դռնեդուռ․ ստիպված են եղել համոզել զինկոմին, որ բանակից չեն խուսափելու, դատարանին՝ որ որդին հաշմանդամություն ունի։
Տարիներ շարունակ ոչ Սոցապ նախարարությունը, ոչ այլ պատկան մարմինների ներկայացուցիչները չեն այցելել՝ տեսնելու, թե ինչ պայմաններում է ապրում Գագիկը, պատմում են ծնողները։
Վերջիններս ոչ մի ավել բան չեն պահանջում՝ խոսքը միայն երեխային հասանելիք թոշակի մասին է, որով, ի դեպ, հնարավոր չէ ապահովել տակդիրների նույնիսկ մեկ ամսվա կարիքը։ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ զինվորական հայրը բացակայում էր, մայրը 19-ամյա որդուն գրկած ստիպված էր այցելել տարբեր ատյաններ՝ հաշմանդամության ապացույցներ ներկայացնելու։
Գագիկի ծնողներից մեկն է աշխատում, մյուսը պետք է միշտ կողքին լինի։ Ծնողների և երկու քույրերի հետ նա ապրում է վարձով՝ Քասախ գյուղում։
Մանրամասները՝ տեսանյութում։