82 տարեկան հասակում մահացել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է «Կոմանդոս» մականվամբ:
Տեղեկությունը հաստատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից, ուր գեներալը տեղափոխվել էր մի քանի օր առաջ՝ ծանր վիճակում։ Մահվան պատճառները չեն նշվում։
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ 1991 թվականին նշանակվել է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցել է Շուշի քաղաքի համար մարտերի նախապատրաստման աշխատանքներին: Արցախի հերոսի կոչում ունի։