Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս:
«Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ», – տեղեկացրել է նախկին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ մարտի վերջին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Ղարաբաղի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ։