Անձնակազմի բոլոր 53 անդամները զոհվել են ինդոնեզական ռազմածովային ուժերին պատկանող սուզանավում, որն անցյալ չորեքշաբթի խորտակվել էր Բալիի ափամերձ ջրերում, գրում է BBC-ն։
Ռազմանավն այսօր հայտնաբերվել է՝ բաժանված երեք մասի։
Երկրի ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ սուզանավի ազդանշանները ստացվել են շուրջ 800 մետր խորությունից։ Նման պայմաններում անձնակազմն ուղղակի չէր կարող փրկվել։ Թեև նավում եղել են թթվածնային սարքեր, թթվածնի պաշարները սպառվել են դեռևս շաբաթ օրը։
Գերմանական արտադրության ռազմական սուզանավը թողարկվել էր 40 տարի առաջ և վերանորոգվել 2012-ին։