Թեհրանում բարձրահարկ շենքից վայր է ընկել և զոհվել Շվեյցարիայի դեսպանատան առաջին քարտուղարը, գրում է BBC-ն։ 51-ամյա կնոջ դին հայտնաբերվել է այսօր առավոտյան։ Զոհի անունը չի նշվում։
Շվեյցարիայի արտգործնախարարությունը հաստատել է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։
Շվեյցարիան, հիշեցնենք, 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից և Թեհրանի ու Վաշինգտոնի միջև դիվանագիտական կապերի խզումից հետո Իրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը։
Իրանում և նրա շուրջ ընթացող իրադարձությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։