Home / Ոստիկանություն / Ղազանչիի գյուղապետը շուրջ 6 միլիոն դրամ է յուրացրել․ԱԱԾ

Ղազանչիի գյուղապետը շուրջ 6 միլիոն դրամ է յուրացրել․ԱԱԾ

Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար Սամվել Ղազարյանը յուրացրել է խոշոր գումարներ, չարաշահել պաշտոնական լիազորությունները, դիմել պաշտոնեական կեղծիքների, հաղորդել է ԱԱԾ-ն։

Հաղորդագրության համաձայն՝ Ղազարյանը, պաշտոնական փաստաթղթերում մտցնելով կեղծ տեղեկություններ կամ գրառումներ,  2013-2016 թվականներին համայնքի յուրացրել և վատնել է 3.6 միլիոն դրամ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները։

2014-2016 թվականներին պաշտոնյան Ա.Հ-ին հրամանագրել է որպես համայնքի հաշվապահ, չնայած վերջինս աշխատանքի չի հաճախել։ Ղազարյանը, կեղծելով մի շարք փաստաթղթեր, համայնքի բյուջեից Ա.Հ-ի անվամբ անհիմն կարգով ելքագրել է շուրջ 2.1 մլն դրամ:

Բացի այդ, Ղազարյանը 2013-2016 թվականների ընթացքում նախնական համաձայնության է եկել հարկային գործակալ Ք. Գ-ի հետ և  համայնքի բյուջեից ելքագրել է շուրջ 700.000 դրամ՝ սոցիալապես անապահով մարդկանց աջակցություն տրամադրելու պատրվակով։ Գումարը նա գրպանել է:

2013-2014 թվականներին գյուղապետը՝ առանց ավագանու որոշման, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին,   համայնքի բյուջեից 380.000 դրամ է փոխանցել իր կնոջն իրավաբանական ծառայություններ մատուցելու համար:

Նույն կերպ, իբր համայնքին գույք և սարքավորումներ վարձակալությամբ տրամադրելու պատրվակով, 2015 թվականի հոկտեմբերի 30-ին համայնքի բյուջեից ելքագրել է 300 հազար դրամ գումար և յուրացրել այն:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել՝ Քրեական Օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: