Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը 14 կանանցից խարդախությամբ շուրջ 30մլն դրամ է հափշտակել:
34-ամյա տղամարդը «Ֆեյսբուք» և «Օդնոկլասնիկի» սոցցանցերի միջոցով ծանոթացել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց հետ, ներկայացել որպես պետական պաշտոնյա, կանանց վստահությունը շահելու նպատակով խոսել ամուսնությունից, ընկերակցությունից, սոցիալական պայմանները բարելավումից։ Այսպիսով 2017-2019 թվականների ընթացքում 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ։
Գումարներն օրինականացնելու համար իր ազգականներին ու ծանոթներին հաշվառել է վճարային համակարգերից մեկում։ Կանայք հենց այդ հաշվեհամարներին են փոխանցել գումարը։ Մուտքանուններն ու գաղտնաբառերը իմանալով նա կանխիկացրել է գումարները։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել խարդախության, յուրացման և կողոպուտի հոդվածներով։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: