Home / Շուկա / Երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը լրատվամիջոցները կարող են վիճախաղեր գովազդել

Երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը լրատվամիջոցները կարող են վիճախաղեր գովազդել

Լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդի ցուցադրումն այսուհետ կսահմանափակվի․ վիճակախաղերի գովազը թույլատրելի է միայն երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ընդունվեց այսօր՝ Ազգային ժողովի հերթական նիտում։

Գործող օրենքով գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելը։ Կառավարությունն առաջարկել էր ծավալային սահմանափակումը փոխարինել ժամային սահմանափակմամբ:

Նախագիծը ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։ Անդրադառնալով մամուլի ներկայացուցիչների քննադատություններին, թե կառավարությունն այս կերպ փորձում է ֆինանսական խնդիրներ ստեղծել ԶԼՄ-ների համար, փոխնախարարը հավաստիացրել է՝ որևէ նման միտում չկա, և հիշեցրել, որ դեռ 2019-ին «Գովազդի մասին» օրենքի փոփոխության քննարկմանն ասել է, որ գործող՝ ծավալային սահմանափակումը վերահսկելու համար կառավարությունը գործիքակազմ չունի։