Բելգիացի մի ֆերմեր ամսվա սկզբին պատահաբար Ֆրանսիայի հաշվին մեծացրել է սեփական երկրի տարածքը, գրում է BBC-ն։
Բելգիական Էրկելին գյուղում բնակվող ֆերմերը նյարդայնացել է երկրները բաժանող, շուրջ 200 տարվա պատմություն ունեցող սահմանաքարից, քանի որ այն փակում էր իր տրակտորի ճանապարհը, և տեղափոխել քարը։ Դրա հետևանքով Բելգիայի սահմանը խորացել է 2.29 մետրով՝ ֆրանսիական Բուզինյե սուն Ռոկ գյուղի հաշվին։
Երկու երկրների տեղական իշխանությունները թեթև են տարել փոփոխությունը․
«Ես ուրախ էի, որ իմ գյուղը մեծացել էր, բայց Բուզինյե սուն Ռոկի համայնքապետը համաձայն չէր»,֊ նշել է Էրկելինի ղեկավար Դավիդ Լեվոն։
Ֆրանսիական սահմանամերձ Լա Վուա Դու Նորդի համայնքապետն էլ կարծում է, որ «կհաջողվի խուսափել սահմանային պատերազմից»։
Բելգիայի տեղական իշխանություններն արդեն կապվել են ֆերմերի հետ, խնդրելով քարը վերադարձնել էր տեղը։
Եվրոպական երկու պետությունները սահմանազատող քարը տեղադրվել էր 1819 թվականին՝ Նապոլեոն Բոնապարտի՝ Վաթեռլոոյի ճակատամարտում կրած պարտության հետևանքով։