Նախնական տվյալներով՝ առնվազն 9 հոգի, մեծ մասամբ՝ երեխաներ, զոհվել են Կազանի դպրոցներից մեկում առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Новая Газета-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում կա մեկ ուսուցիչ։ Ռուսական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ զոհերի թիվը հասել է 11-ի, իսկ վիրավորներինը՝ 32-ի։ Հստակ թվեր առայժմ չեն հրապարակվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու զինված մարդ մտել են դպրոց և կրակ բացել մարդկանց վրա։ Երեխաներին նախ փակել են դասարաններում, իսկ հետո՝ էվակուացրել։ Զոհված երեխաներից երկուսը մահացել են դասարանի պատուհանից դուրս ցատկելու պատճառով։
https://twitter.com/novaya_gazeta/status/1392041645261082628?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1392041645261082628%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnovayagazeta.ru%2Farticles%2F2021%2F05%2F11%2Fv-kazani-proizoshla-strelba-v-shkole-est-postradavshie
Baza-ի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ հենց դպրոցից ձերբակալվել է 19-ամյա Իլյազ Գալյավիևը, ով օրեր առաջ ստեղծած իր տելեգրամ-ալիքում ինքն իրեն «աստված» էր կոչում, իսկ հրաձգությունից առաջ գրել էր, որ կսպանի «մեծ քանակի բիոաղբ» և ինքնասպան կլինի։
Թաթարստանի նախագահն ու ոստիկանությունը պնդում են, որ Գալյավիևը գործել է միայնակ։ Ռուսական ԶԼՄ-ները, սակայն, պնդում են, որ դպրոց ներխուժել է երկու հոգի, որոնցից մեկը դեռ շենքի ներսում է և կարող է պատանդներ ունենալ։