Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնել է կուսակցության նորընտիր վարչությունն իր առաջին նիստից հետո։ Ցուցակը գլխավորելու է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ընտրական շտաբը կղեկավարի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Մայիսի 16-ին տեղի էր ունեցել ՀԱԿ-ի հերթական համագումարը, որի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններին մասնակցելու որոշումը թողել էր կուսակցության վարչությանը։ 

Առաջին նախագահը, հիշեցնենք, ավելի վաղ  հակասահմանադրական էր որակել գալիք ընտրությունները՝ հղվելով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածին։ «Փաստերի ստուգման հարթակը» հակադարձել էր Ղազարյանի փաստարկներին, պնդելով, որ Փաշինյանը հրաժարականից հետո կարող է լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Այնուհետև Տեր-Պետրոսյանը (արդեն երկրորդ անգամ և հրապարակավ) առաջարկել էր նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ընտրություններին մասնակցել դաշինքով։ Առաջարկը, սակայն, (արդեն երկրորդ անգամ և հրապարակավ) մերժվել էր նախկին երկու նախագահների կողմից էլ։