Աայսօր ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Վերին Շորժայի սահմանային հատվածում․ փոխհրաձգությունից զոհվել է պայմանագրային զինծառայող Վ․Յ․ Խուրշուդյանը։
«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)», – հայտնել են պաշտպանության նախարարությունից։
Իրավիճակն, ըստ ՊՆ-ի, այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։
Արդեն երկու շաբաթ է՝ երեք ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները չեն հեռանում։ Հայաստանի տարածքում «դաշտային» բանակցություններ են ընթանում։ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար գրանցվում են միջադեպեր, հաղորդվում է «ծածկռտուքների» մասին: Մինչ այս զոհեր չեն եղել։ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ռազմական օգնության հայցով՝ նաև անձամբ ՌԴ նախագահին: