Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները, հայտարարել է համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։
«Ցամաքային սահմանները կբացվեն և հնարավոր կլինի սահմանն անցնել ամբողջական պատվաստման հավաստագրի և ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության կամ միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, եթե այն կատարվել է վերջին 72 ժամվա ընթացքում, և եթե այս մարդիկ կրկին կթեստավորվեն Վրաստան մտնելուց հետո 72 ժամվա ընթացքում», – նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից Վրաստանի օդային սահմանները բացվել են Covid-19-ի դեմ պատվաստման ամբողջական չափաքանակն մարդկանց, իսկ մարտի 1-ից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի բնակիչների համար, ովքեր ժամանումից ոչ ուշ քան երեք օր առաջ ստացված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կներկայացնեն անցակետում։