Պաշտպանության նախարարությունը նախօրեին հաստատել է՝ հունիսի 2-ին Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների միջև։
Ըստ աղբյուրի՝ եռակողմ շփումները կլինեն շարունակական։ Հանդիպման օրակարգը և մասնակիցների անունները չեն նշվում։
Ռուսական ՏԱՍՍ-ը գրում է, որ հուլիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման ուղիների շուրջ էին։
Տեղեկան մամուլի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը, Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը։ Ի թիվս այլի, քննարկվել է 8 օր առաջ Հայաստանի տարածքից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի հարցը։
Ինչ արդյունք են ունեցել բանակցությունները և երբ է լինելու հաջորդ հանդիպումը՝ չի հաղորդվում։
Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնել էր Բաքու. օրակարգում, ինչպես նշվում էր, նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն էր։
Հիշեցնենք՝ արդեն ավելի քան 20 օր է՝ ադրբեջանական զինուժը մի քանի ուղղությամբ ներխուժել է հայկական տարածքներ և դիրքավորվել մի քանի կիլոմետր խորությամբ՝ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերուն։ Փոխհրաձգության ընթացքում մեկ հայ զինծառայող է սպանվել։ 6 հայ զինվորներ գերեվարվել են։ Հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում՝ ծեծկռտուքներներ և այլն։ Վերջին միջադեպը երեկ էր՝ Գեղարքունիքի մարզում: Հրազեն չի կիրառվել, երկու հայ զինծառայող, այնուամենայնիվ, թեթև մարմնական վնասվածք են ստացվել և տեղափոխվել հոսպիտալ։