Թարմացում 15։00 – «Կա ձայնագրություն` հարևանի տեսախցիկը, որ անընդմեջ ձայնագրում է, ընդհանուր պատկերը հանցագործի հնարավոր է եղել դուրս բերել: Դիմակավորված, կապիշոնով, սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը», – մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Արման Բաբաջանյանը: Քաղգործիչը նշել է, որ պարկուճի մի մասը մնացել է մեքենայի դիմապակու վրա և հավելել, որ «ըստ ամենայնի, արդեն հարուցվել է քրեական գործ։
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի՝ վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հայտնել է, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա։
«Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»,- գրել է Բաբաջանյանը:
Վարչապետի թեկնածուն կցել է նաև մեքենայի լուսանկարը։