«Ազատ Հայրենիք» նախընտրական դաշինքի մաս կազմող Պահպանողական կուսակցությունը, ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության:
Այսու՝ Պահպանողական կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին:
Պահպանողական կուսակցությունը ստեղծված նոր իրավիճակում մշտապես բաց է ՀՀ քաղաքական միավորների հետ համագործակցության՝ պետության համար արդյունավետ զարգացումներ և նոր ազգային օրակարգ գեներացնելու նպատակով:
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ