Home / Դատարան / Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Հաղորդման համաձայն՝ Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել էր դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։