Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Վերջինս, օգտագործելով Քարահունջի 4 բնակիչներին մայիսին «դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 դրամ տրամադրած լինելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի քարոզարշավին,ինչպես նաև մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի» օգտին։
Բացի այդ՝ Լ․Ս․-ն 100 000 դրամ է տվել գյուղի մեկ այլ բնակչի՝ որպես առողջական և սոցիալական խնդիրների հետ կապված ֆինանսական աջակցություն։ Ընտրությունների նշանակումից հետո գյուղապետը հիշյալ բնակչին և նրա ամուսնուն այդ գումարը ներկայացրել է որպես ընտրակաշառք և հարկադրել մասնակցել «Հայաստան» դաշինքի նույն հավաքին ու քվեարկել այդ դաշինքի օգտին։
Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն․