Home / Ոստիկանություն / Սպանվել են Հայիթիի նախագահը և առաջին տիկինը (լրացված)

Սպանվել են Հայիթիի նախագահը և առաջին տիկինը (լրացված)

Սպանվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը։

Անհայտ անձինք հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ներխուժել են նախագահական նստավայր և գնդակահարել նրան, գրում է France 24-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆի հայտարարությունը։

Հարձակման ընթացքում վիրավորվել է նաև առաջին տիկինը՝ Մարտինա Մոիզը։ Այժմ նա հոսպիտալացված է։

թարմացում․ 17։00 – Հիվանդանոցում մահացել է նաև Հայիթիի առաջին տիկին Մարտինա Մոիզը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Telesur հեռուստաալիքը։

թարմացում․ 12։00 — Հայիթիի առաջին տիկնոջ մահվան մասին տեղեկությունները փաստացի հերքվել են ԱՄՆ-ում Հայիթիի դեսպանի կողմից․ վերջինս նշել է, որ առաջին տիկինը ծայրահեղ ծանր վիճակում է։

թարմացում․ 12։40 — Հայիթիի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է երկրի նախագահ Ժովենել Մոիզիի սպանության հեղինակներից երկուսին, ևս չորսը սպանվել են։

Ոստիկանապետ Լեոն Շարլի խոսքով՝ նախագահ Մոիզի սպանությունն իրականացրած վարձկանների չեզոքացման օպերացիան անցած գիշերվա դրությամբ դեռ շարունակվում էր․ «Մենք արգելափակել ենք հանցագործներին՝ հարձակման վայրից նահանջի ընթացքում։ Այդ պահից սկսած փոխհրաձգությունները շարունակվում են։ Այդ մարդիկ կա՛մ կսպանվեն, կա՛մ՝ կձերբակալվեն», -երեկոյան ասուլիսին հայտարարում էր Հայիթիի ոստիկանապետը։

Փետրվարին Հայիթիի անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ 23 հոգի, այդ թվում՝ երկրի Գերագույն դատարանի դատավոր և Ոստիկանության բարձրաստիճան սպա, ձերբակալվել են՝ նախագահի նկատմամբ մահափորձի և հեղաշրջման փորձի մեղադրանքով։ 53-ամյա Մոիզը նախագահ էր դարձել 2017 թվականին՝ 2016-ի ընտրություններից հետո։ Նախագահի ընտրությունից հետո մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում և երկրի այլ քաղաքներում բողոքի լայնածավալ ցույցեր էին սկսվել։ Քաղաքական ճգնաժամը Հայիթիում շարունակվում է արդեն ավելի քան 5 տարի։