Home / Առողջապահություն / Հուլիսի 13-15 վթարային ջրանջատում Արարատի մարզում

Հուլիսի 13-15 վթարային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հուլիսի 13-ին տեղեկացնում է, որ «Գառնի – Լանջազատ» ջրատարի վթարի հետ կապված, ս.թ հուլիսի 13-ին ժամը 14:30-ից մինչև հուլիս 15-ը ժամը 02:30-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, Նշավան, Նորաշեն, Նոր ՈՒղի, Նոր Կյանք, Շահումյան, Ոստան, Ոսկետափ, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Դեղձուտ, Վարդաշեն, Տափերական, Սիսավան, Փոքր Վեդի, Քաղցրաշեն գյուղերի ջրամատակարարումը: