Home / Ոստիկանություն / Թումոյի այգում հայտնաբերվել է դի՝ ծառից կախված վիճակում

Թումոյի այգում հայտնաբերվել է դի՝ ծառից կախված վիճակում

Թումոյի զբոսայգում 41-ամյա կնոջ դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Հաղորդման համաձայն՝ այսօր ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Թումոյի զբոսայգու շատրվանների մոտ դի կա: Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են 41-ամյա կնոջ դին, իսկ ավելի ուշ պարզել նաև նրա ինքնությունը։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: