հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն միաժամանակ․ Ալիև

Բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն միաժամանակ․ Ալիև

Բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն միաժամանակ, և այդ տեսանկյունից խտրականություն չպետք է լինի: Անկասկած, դրանից հետո կանխատեսելիությունը, կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում արդեն իրականություն կդառնան», – Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանն, ըստ Ալիևի, արդեն իսկ սկսել է դեպի Հայաստանի սահման երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը․ «Մենք պետք է մեր տարածքում կառուցենք ավելի քան 100 կմ մայրուղային և երկաթուղային ճանապարհներ Հայաստանի ուղղությամբ: Հայաստանի տարածքում դա շուրջ 40 կիլոմետր է կազմում: Բոլոր կոմունիկացիաները տարածաշրջանում պետք է բացվեն զուգահեռաբար: Դա թույլ կտա Հայաստանին երկաթուղային հաղորդակցություն ստանալ Ռուսաստանի և Իրանի հետ: Դա թույլ կտա Ադրբեջանին լրացուցիչ ելք ստանալ Նախիջևանի ԻՀ։ Տարածաշրջանի 4 երկրները՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ուժեղ աջակցություն են ցուցաբերում այդ մոտեցմանը: Մենք պետք է Հայաստանից դրական պատասխան ստանանք, բայց այդ հարցը չպետք է ընտրողական լինի»։

Ալիևը շեշտել է, որ «բոլոր կոմունիկացիաների բացումը կարևոր հարց է հետկոնֆլիկտային կարգավորման գործում, և դա իր արտացոլումն է գտել անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։