Կառավարությունն այսօրվա նիստին որոշել է 3․459 միլիարդ դրամ տրամադրել չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստյութերի գնման համար։ Նախատեսվում է գնել պատվաստանյութի 500 000 դեղաչափ՝ 250 000 անձի համար։
Կառավարության հաղորդմամբ՝ բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով։
Առողջապահության նախարարի խոսքով՝ նոր պատվաստանյութերի ձեռքբերումը կխթանի պատվաստման գործընթացին, ինչը կարևոր երաշխիք է աշնանը՝ ուսումնական տարվա սկզբին, ավելի շատ պատվաստված մարդիկ ունենալու համար։
«Ակտիվությունը պատվաստումների նկատմամբ անընդհատ աճում է, և մենք 163 000 պատվաստում ենք իրականացրել․․․Եթե նախկին շտամերի պարագայում բնակչության թիրախային ցուցանիշ վերցվում էր 65%-ը պատվաստման համար, ներկայումս՝ այս «Դելտա» շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրին պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75%-ից ավել․․․», – նշել է նախարարը։