Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ խմելու ջրի խնդիր ունի Ստեփանակերտի մոտ 30 տոկոսը, հաղորդում է Ղարաբաղի ԱԻՊԾ-Ն:
Վերջինիս և «Ջրմուղ կոյուղու» հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում քաղաքի բնակիչներին։ Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու ջուրը հասցնում բնակչությանը:
Ղարաբաղի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև խնդիրը վերջնական լուծում ստանա: Երեկ ջրամատակարարումը շարունակվել է առավոտից՝ ուշ գիշեր, վերսկսվել՝ լուսաբացին: