Davinchi տուրիստական գործակալության տնօրենը՝ աշխատակիցների հետ միասին, վերջին օրերին հարյուրավոր մարդկանից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով հափշտակել է միլիոնավոր դրամներ։ 1in.am-ի հաղորդմամբ՝ խարդախությունից տուժած մարդիկ, ովքեր չնայած վճարված խոշոր գումարներին, չեն կարողանում մեկնել հանգստի, նախաձեռնել էին բողոքի ակցիա ընկերության դիմաց:
«․․․Տոմսը վաճառում են, փողերը կանխիկ վերցնում են, ապառիկ չկա, ու ասում են՝ գնացեք, տոմսը վաճառված ա։ Գնում ես աերոպորտ, ասում են՝ դու տոմս չունես», – լրագրողներին պատմել է խարդախության զոհերից մեկը, ով պատրաստվում էր գնալ Եվրոպա։
«․․․Եվ հունվար ամիս, փետրվար ամիս, մարտ ամիս․ ամբողջը Հայաստանում գիտեն, որ սա խաբեությամբ զբաղվող ա, ղեկավարը պաշտոնյա ա, որը անընդհատ փակում ա․․․Ասում ա՝ ով որ գողական ա, գալիս ա, մի հատ իրան ոտից կախում ա, թափ ա տալիս, բերում ա, կես-կես փողը տալիս ա։ Խուլիգանների երկիր ա, հասկանու՞մ եք․․․Առավոտը մի հատ կնոջ ուշքը ստեղ գնաց՝ ողբում էր, լացում էր, աերոպորտից հետ են ուղարկել։ Մարդիկ Մալդիվներ են առել, 3000 դոլար փող ենք տվել, 5000 դոլար փող ենք տվել, միլիոն ենք տվել։ Ասում ա ճեղքվածք ունեի՝ չկարողացա տայի։ Ի՞նչ ճեղքվածք․․․», – պատմել է խաբված կինը, ով ընկերությանը վճարել էր 750 000 դրամ։
Իրավապահ մարմինները, ըստ խաբված հաճախորդի, երկար ժամանակ է, ինչ պնդում են՝ «ընթացքի մեջ է»։
Ակցիայի ևս մեկ մասնակից, ով, ըստ ներկայանում էր, որպես «երկարամյա իրավապահ մարմնի աշխատակից» և նշում, որ իր հարազատները ևս այս խաբեության զոհն են դարձել, պատմել է լրագրողներին, որ Davinchi֊ի գործողություններն ակնհայտ խարդախություն են․
«Սրանում իրենց լուրջ ներդրումն ունեն տուրիստական գործակալության տնօրենը և Աննա անունով մի աղջիկ կա աշխատակից, որի վարքագիծը որպես երկարամյա իրավապահ մարմնի աշխատակից, կարող եմ ասել, որ ակնհայտ խարդախի վարքագիծ է։ Այսինքն, էսպես է՝ փաթեթենրը քաղաքացիներին վաճառում են իբրև թե շուկայականից ավելի էժան գներով։ Սա որպես խայծ է օգտագործվում․․․Այսինքն՝ եթե որևէ տեղ արժի 3000 դոլար, իրենք ասում են 2200 դոլար, և սրանով քաղաքացիներից հափշտակում են մեծ գումարներ։ Հիմա 200-300 քաղաքացիներ (և երևի ավելին կլնեն, էսքանն են ընդամենը հավաքված) պարզել են, որ չեն կարող մեկնել, և իրենց գումարները հափշտակված են։ Երևի շատ ավելի կլինի այն քաղաքացիների քանակը, ովքեր դեռ տեղյակ չեն․․․․Կան նաև հայուրավոր քաղաքացիներ, ովքեր մնացել են Կիպրոսում, Եգիպտոսում։ Մարդ կար, օրինակ, լացելով զանգել էր գործակալություն (էստեղ հաճախորդները վերցրեցին, մարդ չկար) և ասում էր՝ երեխաների հետ մնացել եմ փողոցում՝ 8700 դոլար փող եմ մուծել հյուրանոցը ինձ ներս չի թողնում, քանի որ Davinchi-ից ոչ մի գումար չեն փոխանցել գումարները հափշտակել են․․․», – պատմել է տղամարդը։
Ըստ նրա՝ մարդկանց գործակալությունում տվել են կեղծ փաթեթեներ։ Օրինակ՝ կան մարդիկ, ում տրվել են տոմսեր, սակայն Air Arabia-ն այս մարդկանց ոչ մի տոմս չի վաճառել։ Այսպիսով, ըստ տղամարդու, ակնհայտ է, որ խարդախության համար որևէ այլ ընկերություն պատասխանատու լինել չի կարող, քանի որ հենց Davinchi-ն է ստեղծել այդ կեղծ փաթեթները և վաճառել դրանք հաճախորդներին, հափշտակելով վերջիններիս գումարները։
Տղամարդը նաև զարմանք հայտնեց, որ իրավապահները մինչ այժմ չեն արձագանքում տեղի ունեցածին, հատկապես, որ, ինչպես նա նշեց, հունվարին ևս նման դեպքեր են տեղի ունեցել։ Նա հայտնեց, որ վստահ չէ՝ որքանով են ճշգրիտ տեղեկությունները, թե ընկերության տնօրենը պաշտոնյա է և այդ պատճառով է պաշտպանվում ԱԱծ-ի կողմից։
Ըստ «Սփյուռի»՝ ընկերության հիմնադիր տնօրենը ոմն Գրիգոր Ալեքսանդրի Սարգսյանն է։ Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում։