Կոտայքի մարզում 14-ամյա երեխա է ինքնասպան եղել։
Ըստ Քննչական կոմիտեի՝ այսօր ժամը 12։15-ին «Նաիրի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Զովունիի տներից մեկի տանիքում 14-ամյա պատանու դի է հայտնաբերվել։ Պարզվել է, որ 2007 թվականին ծնված երեխան գոտիով կախվել է ձգումների համար նախատեսված ձողից։ Երեխայի գրպանում ձեռագիր նամակ է հայտնաբերվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով, անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: