Մշտական տեղակայման վայրից դուրս եկած և, ըստ նախնական տվյալների, ադրբեջանական կողմում հայտնված ավագ լեյտենանտ Արթուր Դավթյանի մասին առայժմ որևէ նորություն չկա, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք՝ երեկ կառույցը հաղորդել էր, որ նախորդ օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, իսկ որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նախնական տեղեկություններով, Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։