հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Ձերբակալվել է նախկին դատախազ, քննիչ, գեղանկարիչ, շուրջպարասեր Աղվան Հովսեփյանը

Ձերբակալվել է նախկին դատախազ, քննիչ, գեղանկարիչ, շուրջպարասեր Աղվան Հովսեփյանը

Աղվան Հովսեփյանը մեղադրվում է կաշառակերության, խարդախության, փողերի լվացման մեջ։

2004-ից մինչև 2013-ը Գլխավոր դատախազի, իսկ 2014-ից մինչև 2018-ը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցրած Աղվան Հովսեփյանը, ըստ ՀՔԾ-ի, փաստացի բիզնեսով է զբաղվել, մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը (ՔՕ 310-րդ հոդված), նաև՝ ստացել է 190 միլիոն դրամի կաշառք (311-րդ հոդված), խարդախության եղանակով կատարել է 800 միլիոն դրամ գույքի հափշտակություն (178-րդ հոդված) և հաջողացրել է օրինականացնել մոտ 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույք (190-րդ հոդված)։

Սեպտեմբերի 7-ին Հովսեփյանը ձերբակալվել է։

Վերոհիշյալից բացի Աղվան Հոսվեփյանը, հիշեցնե՛նք, հասցրել է զբաղվել նաև գեղանկարչությամբ, հանդես է եկել Մարտի 8-ին և մոր հիշատակին նվիրված անհատական ցուցահանդեսով։ Նախագահել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, որը հայտնի է Արագածի լանջերին հայրենասիրական շուրջպար կազմակերպելով։