Սեպտեմբերի 13-ին զոհված պահեստազորայինի ծառայակիցը ձերբակալվել է։
«Մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը», – հաղորդել է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ի տեղեկացմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում (նախնական տվյալներով՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով) հրազենային վիրավորումից մահացել է պահեստազորի սերժանտ 43-ամյա Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: